Մատչելիության հղումներ

Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում

Ավստրիայի կառավարությունն այսօր հայտարարել է երկրում հավատարմագրված երեք ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին։

Պաշտոնական Վիենան պնդում է, որ արտաքսված դիվանագետները առնչություն ունեին լրտեսական գործունեության՝ մասնավորապես Ավստրիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացչություններին կից տեղադրված ալեհավաքների շահագործման հետ։

Ավստրիայի կառավարությունը պնդում է, որ ալեհավաքները օգտագործվել են տեղեկատվության անօրինական հավաքագրման նպատակով։

«Անընդունելի է, երբ դիվանագիտական անձեռնմխելիությունն օգտագործվում է լրտեսական գործունեություն ծավալելու համար»,- այսօր հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Բեատե Մայնլ-Ռայսինգերը՝ տեղեկացնելով, որ ռուս դիվանագետներն արդեն իսկ լքել են Ավստրիայի տարածքը։

2020 թվականից ի վեր Ավստրիայից 14 ռուսաստանցի դիվանագետ է արտաքսվել։


XS
SM
MD
LG