Մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը վերացվեց, դատավորը նրան առաջին նիստի ընթացքում դատարանի դահլիճից ազատ արձակեց:
Ըստ իրավապահների, «Հավաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաների հետ է հանդիպել, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Որպես ապացույց ներկայացնում են տարածված ձայնագրությունը:
Ինքը՝ Չալաբյանը, որը չի հերքում, որ հանդիպումներ ունեցել է, դատարանում այս գործը իրականության նենգափոխում որակեց: