Մատչելիության հղումներ

Ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ում


Սիրիայի նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարաան սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում երկրի անունից ելույթ կունենա, փոխանցում է Գերմանական DPA գործակալությունը:

Սա ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Սիրիայի նախագահը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG