Մատչելիության հղումներ

Առնվազն 50 մարդ է զոհվել Աֆղանստանում հորդառատ անձրևի և ջրհեղեղի հետևանքով


Աֆղանստանի գոր համայնքի բնակիչներն իրենց իրերն են դուրս բերում հորդառատ անձրևի ու ջրհեղեղի հետևանքով փլված տներից, 18-ը մայիսի, 2024թ․
Աֆղանստանի գոր համայնքի բնակիչներն իրենց իրերն են դուրս բերում հորդառատ անձրևի ու ջրհեղեղի հետևանքով փլված տներից, 18-ը մայիսի, 2024թ․

Առնվազն 50 մարդ է զոհվել Աֆղանստանի կենտրոնական շրջաններում հորդառատ անձրևի և ջրհեղեղի հետևանքով:

Կենտրոնական Գոր նահանգի տեղեկատվական բաժնի ղեկավար Մալավի Աբդուլ Հայ Զաեմը Reuters-ին ասել է, որ դեռևս հստակ չէ, թե ինչպես են տասնյակ մարդիկ տուժել մեկ օր առաջ սկսված անձրևի հետևանքով, որը նաև խաթարել է դեպի այդ շրջան տանող առանցքային ճանապարհները:

Հաղորդվում է, որ հեղեղների հետևանքով ավելի քան 2 հազար տուն է ամբողջությամբ ավերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG