Մատչելիության հղումներ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2 հազար 400-ը․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին


Ավելի քան 2 հազար 445 մարդ է զոհվել շաբաթ օրը Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» վարչակազմի հրապարակած տվյալները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Հերաթ քաղաքից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ցնցումներից ամենաուժեղը 6.3 մագնիտուդ հզորություն է ունեցել: «Թալիբանը» հայտարարել է, որ սրանք վերջին տարիների ամենամահաբեր ցնցումներն էին։

Հայաստանի արտգործնախարարությունը խորին ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին՝ հույս հայտնելով, որ «տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG