Մատչելիության հղումներ

Աշխատանքներ են տարվում, որ Լեհաստանում բոլոր տղամարդիկ զինվորական պատրաստություն անցնեն. Տուսկ

Աշխատանքներ են տարվում, որպեսզի Լեհաստանում բոլոր տղամարդիկ զինվորական պատրաստություն անցնեն, ասել է այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանի խորհրդարանում ունեցած ելույթում Տուսկն ասել է, որ կառավարությունն առաջիկա ամիսներին կներկայացնի ծրագրի ամբողջական մանրամասները։

«Մենք կփորձենք պատրաստի մոդել ունենալ մինչև այս տարվա վերջ, որպեսզի Լեհաստանում յուրաքանչյուր չափահաս տղամարդ պատերազմի դեպքում վերապատրաստում անցած լինի», -ասել է Տուսկը, հավելելով, որ ծրագիրը բաց կլինի նաև կին կամավորների համար։

Լեհաստանի վարչապետը նշել է նաև, որ ցանկանում են ավելացնել լեհական բանակի, ներառյալ պահեստազորայինների թիվը՝ 200 հազարից հասցնելով 500 հազարի: «Խոսքը Լեհաստանում կես միլիոնանոց բանակ ունենալու անհրաժեշտության մասին է, այդ թվում՝ պահեստազորի», - ասել է նա։

XS
SM
MD
LG