Մատչելիության հղումներ

«Արտեմիս II»-ի անձնակազմը վերադարձավ Երկիր

«Արտեմիս II»-ի անձնակազմը վերադառնում է Երկիր, 10-ը ապրիլի, 2026թ.
«Արտեմիս II»-ի անձնակազմը վերադառնում է Երկիր, 10-ը ապրիլի, 2026թ.

Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավը՝ չորս տիեզերագնացներով, բարեհաջող վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսում՝ Միացյալ Նահանգների Սան Դիեգո քաղաքի ափամերձ ջրերում, հաղորդում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA):

«Արտեմիս II» առաքելության շրջանակում տիեզերագնացները ավելի քան կես դարում առաջին թռիքը կատարեցին դեպի Լուսին: Ամերիկացիներ Ռիդ Վայսմանը, Քրիստինա Քուկը և Վիկտոր Գլովերը, ինչպես նաև կանադացի Ջերեմի Հանսենը տասնօրյա ճանապարհորդության ընթացքում պտույտ գործեցին Երկրի արբանյակի շուրջ:

«53 տարի առաջ մարդկությունը լքեց Լուսինը: Աս անգամ մենք վերադառնում ենք, որպեսզի մնանք: Եկեք ավարտենք այն, ինչ նրանք սկսել են», - հայտարարել է NASA-ի ղեկավարի տեղակալ Ամիթ Քշաթրիան:

Տիեզերագնացները թռիչքի ընթացքում հեռացան Երկրից ավելի, քան որևէ մարդ նախորդած պատմության ընթացքում, հաղթահարելով ավելի քան կես դար առաջ «Ապոլոն-13»-ի անձնակազմի սահմանած ռեկորդը:

«Շնորհավորում եմ «Արտեմիս II»-ի հոյակապ և շատ տաղանդավոր անձնակազմին: ... Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես անհավատալի հպարտ եմ: Անհամբերությամբ սպասում եմ բոլորիդ հետ հանդիպմանը Սպիտակ տանը մոտ ապագայում: Մենք դա նորից կկրկնենք, իսկ հետո հաջորդ քայլն է՝ Մարսը», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում:

«Արտեմիս II»-ը ԱՄՆ լուսնային նոր ծրագրի առանցքային տարրն է: Թռիչքի ժամանակ տիեզերագնացները պետք է փորձարկեին խորը տիեզերքում կենսապահովման համակարգը:

XS
SM
MD
LG