Մատչելիության հղումներ

Առնվազն 30 մարդ է վիրավորվել Ճապոնիայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով


Երկրաշարժից հետո բռնկված հրդեհը, Ճապոնիա, 9 դեկտեմբերի, 2025թ.
Երկրաշարժից հետո բռնկված հրդեհը, Ճապոնիա, 9 դեկտեմբերի, 2025թ.

Առնվազն 30 մարդ է վիրավորվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 50 կմ խորության վրա՝ Աոմորի շրջանի ափերից մոտ 80 կմ հեռավորության վրա: Սա հանգեցրել է նաև ցունամիի վտանգի, սակայն ներկայումս նախազգուշացումը հանվել է:

Որոշ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ինչի հետևանքով հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:

Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին կարող են ավելի ուժեղ ցնցումներ լինել, և կոչ են արել հանրությանը առնվազն մեկ շաբաթ մնալ բարձր պատրաստվածության վիճակում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG