Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնման հարցերը


Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբ, արխիվ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբ, արխիվ

Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Ալեքսանդր Ստուբը այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Մասնավորապես, ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ, երկու երկրների ղեկավարները կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ֆինլանդիայի նախագահը, իր հերթին, X-ում գրել է. - «Լավ քննարկում ունեցանք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաինյանի հետ: Քննարկեցինք այդ թվում Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումները, Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը ԵԱՀԿ-ում և մեր երկրների երկկողմ հարաբերությունները: Նաև տեսակետներ փոխանակեցինք Ուկրաինայում խաղաղության հարցերով Շվեյցարիայում անցկացվելիք գագաթնաժողովի շուրջ»:

XS
SM
MD
LG