Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն․ Բերբոքը՝ Միրզոյանին


Գերմանիայի և Հայաստանի արտգործնախարարներ Անելենա Բերբոքը և Արարատ Միրզոյանը, արխիվ
Գերմանիայի և Հայաստանի արտգործնախարարներ Անելենա Բերբոքը և Արարատ Միրզոյանը, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպմանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։

«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ Իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Անալենա Բերբոքն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը խաղաղ գործընթացին։ Այժմ ծայրահեղ կարևոր է շարունակել երկխոսությունը», - հանդիպման մասին ասված է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության X սոցցանցում տեղադրված հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մասնակցել և ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանում։

Մայիսի 17-ին նա հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG