Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, հայտնում է Mher-ը:
Նրանք քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։
Անդրադառնալով Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակմանը՝ Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրոպական Միությանը և միջազգային հանրությանը վճռական արձագանք տալ և պահանջել, որ այս հանցավոր գործողության մեղավորներն ու հովանավորները պատասխանատվության ենթարկվեն։
Աբբաս Արաղչի և Կայա Կալլասը անդրադարձել են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցած զարգացումներին և ընդգծել են լարվածությունը լարվածության կարգավորման համար դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։