Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նրան են զեկուցվել ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։
Մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի սահմանին՝ Իրանում, 10-րդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում սա արդեն Անվտանգության խորհրդի երրորդ նիստն է:
Թե մասնավորապես ինչ են զեկուցել պաշտոնյաները Փաշինյանին, չի հաղորդվում:
Եվս մեկ նիստ էր հրավիրվել մարտի 6-ին՝ Նախիջևանին օդային հարվածներից հետո: