Մատչելիության հղումներ

Անտառային հրդեհներ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում․ շուրջ 60 հազար մարդ տարհանվել է

Անտառային հրդեհներ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում, 2-ը օգոստոսի, 2026թ․
Անտառային հրդեհներ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում, 2-ը օգոստոսի, 2026թ․

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 60 հազար մարդ տարհանվել է, նախօրեին հայտնել են նահանգային իշխանությունները՝ հավելելով, որ արդեն այրվել է շուրջ 600 շինություն, այդ թվում՝ առանձնատներ և ընկերություններ։

Երեք օջախից բաղկացած հրդեհները մեկուսացնել դեռ չի հաջողվել, Reuters-ի հետ զրույցում ասել է Սփոքեյնի հրշեջ ծառայության ղեկավարը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մոլեգնող հրդեհներից կիրակի օրվա դրությամբ 2,180 հեկտար տարածք է այրվել։

Պաշտոնյաների խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Սփոքեյնի քաղաքապետ Լիզա Բրաունը կատարվողը անվանել է տարածաշրջանի «վատագույն բնական աղետը»։

Հաղորդվում է, որ էլեկտրական ցանցի շուրջ 10 հազար բաժանորդ առանց էլեկտրականության է մնացել։

Նահանգային իշխանությունների տվյալով՝ նահանգում այժմ 101,171 հեկտար տարածք է հրդեհվում։

Նահանգապետ Բոբ Ֆերգուսոնը արտակարգ դրություն է հայտարարել։ Reuters-ի հաղորդմամբ՝ նա արդեն զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ օգնություն խնդրելով Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից։


XS
SM
MD
LG