Մատչելիության հղումներ

Ի՞նչ են մտածում Անկարայում հայ-թուրքական կարգավորման մասին

Ի տարբերություն Թուրքիայի արևելյան հատվածների՝ մայրաքաղաք Անկարայում հայ-թուրքական կարգավորման թեման ուշադրության կենտրոնում չէ, վկայում են «Ազատության» զրույցները քաղաքի բնակիչների հետ:

Մինչ Հայաստանում հարևան երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների վերաբացումը ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է, Թուրքիայի մայրաքաղաքում գործընթացի մասին քիչ են խոսում:

Երկու տարի առաջ «Հրանտ Դինք» հիմնադրամի ու Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված հարցումները ցույց էին տվել՝ թուրքերի մեծ մասը լավատես չէ, որ հարաբերությունները կկարգավորվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Երկխոսության միջոցով հաշտեցումը հավանական էին համարել հարցվածների միայն 21.4 տոկոսը։ Նույն հարցումը ցույց էր տվել նաև, որ թուրքերի մեծ մասը Հայաստանի ու հայերի մասին լսել է ընտանեկան քննարկումներից ու պատմություններից, հետո միայն՝ պատմության դասագրքերից ու լրատվամիջոցներից։

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ նույն կազմակերպության պատվերով անցկացված հարցման համաձայն՝ 64 տոկոսն ասել էին, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները շատ լուրջ են, Թուրքիայում միայն 36 տոկոսն էին այդ խնդիրները լուրջ համարել։

«Ազատությանը» հանդիպած թուրքերի շարքում էլ կային մարդիկ, ովքեր ոչ միայն տեղյակ էին, այլև վստահ էին, որ այդ խնդիրները կարող են առաջիկայում լուծվել։ Նրանց թիվը, սակայն, մեծ չէր։


Ռոբերտ Զարգարյանի ռեպորտաժը Անկարայից՝ ստորև.


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG