Մատչելիության հղումներ

Անգլիան նվաճեց բրոնզե մեդալները՝ 6:4 հաշվով հաղթելով Ֆրանսիային

Անգլիայի հավաքականը շաբաթ օրը գոլառատ հանդիպման ընթացքում 6:4 հաշվով հաղթեց Ֆրանսիային և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալները:

Անգլիայի հավաքականը
Անգլիայի հավաքականը

Իսկ 27-ամյա Կիլիան Մբապեն, խփելով իր 22-րդ գոլը, դարձավ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

«Ես կնախընտրեի չլինել բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն և խաղալ վաղվա խաղում», - ասաց Մբապեն։

Կիլիան Մբապեն
Կիլիան Մբապեն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում այսօր տեղի կունենա Արգենտինայի և Իսպանիայի հավքականների հանդիպումը: Առաջին անգամ Աշխարհի գործող չեմպիոնը գավաթի եզրափակչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոնի հետ։

Եզրափակիչից մի քանի ժամ առաջ Արգենտինայի ավագ Լիոնել Մեսսին Instagram-ում հուզիչ գրառմամբ անդրադարձել է իր թիմին և վերջին տարիների ձեռքբերումներին.

«Ինչ էլ լինի վաղը, այս թիմն արդեն կերտել է մի պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա, և որը ոչ ոք չի կարող ջնջել։ Առա՛ջ, Արգենտինա», - Instagram-ում գրել է 39-ամյա Մեսսին՝ հրապարակելով Արգենտինայի ֆուտբոլիստների, մարզիչների և թիմի անձնակազմի համատեղ լուսանկարը:

Այսօր սպասվող եզրափակիչ հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ նախագահ Թրամփի մասնակցությամբ կեզրափակվի «Ամերիկայի պատմության մեջ ամենադիտված, ամենաապահով և ամենահաջողված Աշխարհի առաջնությունը»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG