Մատչելիության հղումներ

Amnesty-ն Իրանին կոչ է արել ազատ արձակել ուսանողուհուն, որ կիսամերկ բողոքի ակցիա է իրականացրել


Իրանի իշխանությունները նոյեմբերի 2-ին ձերբակալել են մի ուսանողուհու, որը Թեհրանի իր համալսարանի դիմաց ցույց է իրականացրել կիսամերկ։

Հաղորդվում է, որ նա ներքնազգեստով է եկել համալսարան՝ բողոքելու հիջաբի կանոնները խախտելու համար հետապնդումների դեմ:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրան խոշտանգումներից և այլ վատ վերաբերմունքից և ապահովել ընտանիքի և փաստաբանի հասանելիությունը։

Կազմակերպությունը նաև նշել է, որ ձերբակալության ժամանակ տեղի ունեցած ծեծի և սեռական բռնության մեղադրանքները կարիք ունեն անկախ և անաչառ հետաքննության, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG