Մատչելիության հղումներ

Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը

Բախում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև, հունիսի 12, 2024թ.
Բախում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև, հունիսի 12, 2024թ.

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2025 թվականին վերաբերող ամենամյա զեկույցում կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը:

Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները, այդ թվում՝ 2024-ին ընդունված նոր օրենքը, որը նպատակ ուներ բարելավել հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները, չհաջողեցին մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։ «Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում», - գրում է Amnesty International-ը՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումները: «Չնայած ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ բավարար ապացույցներին, հետագայում քրեական վարույթներ հարուցվեցին միայն ցուցարարների դեմ՝ ընդհանուր թվով 16 անձի նկատմամբ, և ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց», - այսօր հրապարակած զեկույցում գրել է Amnesty International-ը:

Կառույցն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ ակնարկելով, որ դա կապ ուներ նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետ. «Հայաստանի արտաքին քաղաքականության՝ դեպի Արևմուտք ուղղված փոփոխությունը և Ռուսաստանի հետ ավանդական կապերը նվազեցնելու ջանքերը դարձան քաղաքական բաժանարար՝ խթանելով ապատեղեկատվական արշավներ և ատելության խոսք ամբողջ երկրում։ Հունիսին իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են պետական հեղաշրջման փորձ՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապ ունեցող ազդեցիկ գործարարի»,- ասված է զեկույցում։

XS
SM
MD
LG