Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովում գտնվող «Հյուսիսային հոսք» գազատարների նկատմամբ, տեղեկացնում է Reuters-ը:
France Televisions-ին տված հարցազրույցում Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է գերիշխել համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ որպես օրինակ բերելով Վենեսուելան, որտեղ Վաշինգտոնը գործնականում վերահսկողության տակ է վերցրել աշխարհի ամենամեծ նավթային պաշարները։
«Միացյալ Նահանգները նույնպես հիմա ասում է, որ ցանկանում է ստանձնել «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի վերահսկողությունը», - ասել է Լավրովը։
- 2022-ի սեպտեմբերին Շվեդիայի սեյսմոլոգիական կայանը Բալթյան ծովում՝ Դանիային պատկանող Բորնհոլմ կղզու մոտակայքում գտնվող անդրջրյա գազատարի շրջանում գրանցել էր մի քանի պայթյուն:
- Nord Stream AG ընկերությունը հայտնել էր «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերում ճնշման կտրուկ անկման և դրանց երեք հատվածներում աննախադեպ ավերածությունների մասին: Պայթյուններն այնքան հզոր էիր, որ անհետացել էր գազատարներից մեկի 50-մետրանոց հատվածը: Չորս կետերում նկատվել էր գազի արտահոսք: