ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դուրս բերել իր մնացած զորքերի մեծ մասը Սիրիայից, BBC-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա նշել է՝ քանի որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը, ԱՄՆ-ի «մասշտաբային» ռազմական ներկայությունն այլևս չի պահանջվում:
Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015 թվականից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությանը հակազդելու համար:
Այս որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին:
Պաշտոնյան նշել է, որ Սիրիայից մոտ 1000 զինծառայողներին դուրս բերելու որոշումը կոնկրետ պայմանների վրա հիմնված անցումային շրջանի մի մասն է, և որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է արձագանքել տարածաշրջանում ցանկացած սպառնալիքի:
Սիրիայում ամերիկյան զորքերն այս տարի ավելի վաղ արդեն լքել են երկու ռազմակայան: