Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին Պետդեպարտամենտի աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է Fox News հեռուստաընկերությունը։
Reuters-ն ավելի ուշ մանրամասնել է, որ խոսքը ներգաղթի վիզաներին է վերաբերում և չի ազդի ԱՄՆ-ում հյուրերի վիզաների տրամադրման վրա:
Fox News-ի տրամադրության տակ է հայտնվել Պետդեպարտամենտում մշակված փաստաթուղթը, որի համաձայն վիզաների տրամադրումը «դադարեցվում է անորոշ ժամկետով»։
Որոշումը վերաբերում է նաև մի շարք երկրների, ներառյալ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սոմալիի, Բրազիլիայի քաղաքացիներին։