«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, որն աջակցում է Կովկասում խաղաղությանը, կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին՝ խաղաղություն հաստատելու համար», - այս մասին TRT HABER-ի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Թուրք նախարարն ընդգծել է. «Մեր տարածաշրջանային նպատակները համընկնում են Թրամփի նպատակների հետ՝ Ռուսաստանում, Ադրբեջան-Հայաստանում, Սիրիայում և այլուր»:
Հարցազրույցի ընթացքում Ֆիդանը նշել է՝ կարևոր է, որ ամերիկյան քաղաքականությունը, որն Ուկրաինայում ձգտում է խաղաղության և առաջնահերթություն է տալիս հրադադարին, շարունակվի: «Սա հնարավոր է Թրամփի վարչակազմի օրոք և նման քաղաքականությունը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, - հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը: