Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ ջանքերը շարունակվում են։ Reuters-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երկու պակիստանյան աղբյուրներ։

Սակայն աղբյուրներից մեկը՝ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա, նշել է, որ Իրանի գիշերային հարվածները Սաուդյան Արաբիայի արդյունաբերական օբյեկտներին, որոնք կապված են ամերիկյան ընկերությունների հետ, սպառնում են խափանել բանակցությունները։

Աղբյուրը հավելել է, որ եթե Սաուդյան Արաբիան պատասխան քայլեր ձեռնարկի, բանակցությունները կդադարեցվեն, և դա կարող է ներքաշել Պակիստանին հակամարտության մեջ՝ Ռիյադի հետ ունեցած պաշտպանության համաձայնագրի շրջանակում, որը պարտավորեցնում է երկու երկրներին միմյանց աջակցել պատերազմի դեպքում։

Երկրորդ աղբյուրը նշել է, որ Իրանը «շատ վտանգավոր իրավիճակում է», և առաջիկա երեք-չորս ժամերը վճռորոշ են բանակցությունների ապագայի համար։

Պակիստանը եղել է հիմնական միջնորդը կողմերի միջև առաջարկների փոխանցման հարցում, սակայն որևէ փոխզիջման նշան չի երևում։


XS
SM
MD
LG