Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը մեկնաբանել է Բարոն Թրամփի դեմ մահափորձի ծրագրի մասին Իրանում ցուցադրված տեսանյութը

Բարոն Թրամփ, արխիվ
Բարոն Թրամփ, արխիվ

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդու՝ Բարոն Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու ծրագիր է քննարկվում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է ամերիկացի բարձրաստիճանների անվտանգությունն ապահովող ծառայության խոսնակը։

«ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է տեսանյութի մասին և ուսումնասիրում է ցանկացած բան, որը կարող է սպառնալիք ներկայացնել մեր պահպանյալներին: Ելնելով օպերատիվ անվտանգության նկատառումներից՝ չենք քննարկում պաշտպանական հետախուզությանն առնչվող հարցերը», - ասել է Գաղտնի ծառայության մամուլի քարտուղար Նեյթ Հերինգը:

Իրանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված երեք րոպե տևողությամբ տեսանյութում ասվում է, թե 20-ամյա Բարոն Թրամփը վերահսկվում է և նրա համար 10 միլիոն դոլարի գլխագին կա սահմանված։

Այս ամիս նախագահ Թրամփը հաստատել էր, որ հուլիսին Թուրքիա կատարած այցի ժամանակ, Իրանի կողմից իր դեմ մահափորձի ենթադրյալ սպառնալիքի պատճառով, ԱՄՆ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ փոխել է ինքնաթիռը․ «Գաղտնի ծառայության որոշելիքն է», - շեշտել էր նա։

Ըստ Թրամփի՝ նա «Իրանի՝ սպանության ենթակա անձանց ցուցակի առաջին համարն է»։


XS
SM
MD
LG