Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը ԵՄ առաքելության հետ դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները, 11-ը հուլիսի, 2024թ․
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ու ԵՄ քաղաքացիական առաքելության անդամները, 11-ը հուլիսի, 2024թ․

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տեղակացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպանությունը շեշտում է՝ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը։

Երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը շեշտել էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։

«Շուրջ մեկուկես տարի Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Սա երկարատև և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է 2 երկրների և տարածաշրջանի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համարանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության», - ասել է Բլինքենը։

Թեև Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։

Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։

Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG