Հայաստանի ամերիկյան համալսարանը վաղվանից՝ մարտի 31-ից, վերականգնում է դասերն առկա ձևաչափով:
Համալսարանն այսօր դասերն առցանց ձևաչափով էր անցկացրել՝ Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքների ֆոնին:
Ուսումնական հաստատությունը նշել է, որ Հայաստանի կրթության սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, որ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ։
Թեհրանի վրա նախորդ շաբաթվա վերջին հասցված հարվածների ընթացքում թիրախավորվել էր նաև մայրաքաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Գիտության և տեխնոլոգիաների համալսարանը։ Ըստ հաղորդումների՝ վնասվել էին համալսարանի շենքը, զոհերի մասին տեղեկություններ չէին հաղորդվել։
Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն մինչև մարտի 30-ը չդատապարտի այդ հարձակումները, ապա տարածաշրջանում գտնվող ամերիկյան համալսարանները կարող են դառնալ պատասխան գործողությունների թիրախ։ Նույն հայտարարությամբ խորհուրդ էր տրվել այդ բուհերի աշխատակիցներին, դասախոսներին, ուսանողներին և հարակից տարածքների բնակիչներին համալսարանների շենքերից առնվազն մեկ կիլոմետր հեռու մնալ։