Մատչելիության հղումներ

Ալիևն այցելել է Ջաբրայիլ ու Զանգելան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ջաբրայիլ (Ջրական), որտեղ, ըստ ադրբեջանական աղբյուրների, մասնակցել է չորս գյուղերի հիմնարկեքի արարողության։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ալիևը նաև Զանգիլան (Կովսական) է այցելել, որտեղ նրա մասնակցությամբ տեղի է ունեցել հյուրանոցի բացում։

Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել Ղարաբաղում, իսկ առաջիկա 2 տարում այդ թիվը հասցնել 140 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG