Մատչելիության հղումներ

«Ալիջան» անցակետի համար նախապատրաստական ​​աշխատանքները արագացել են

Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջանի» սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները, ըստ հաղորդումների, մոտենում են ավարտին։

Նախորդ ամիս էլ հաղորդվել էր, որ «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են: Կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր ու հարակից շրջաններ:

2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարող են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար:

XS
SM
MD
LG