Մատչելիության հղումներ

Ալիև․ «Թրամփի օրոք Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սկսել են զարգանալ»

Արխիվ
Արխիվ

«Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սկսել են հաջողությամբ զարգանալ և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի», - այսօր Բաքվում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևը նաև ընդգծել է իր և Թրամփի «անձնական հարաբերությունների բավական բարձր մակարդակը և այն դերակատարությունը, որ ստանձնել է ԱՄՆ նախագահը` Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի կյանքի կոչման ընթացքում։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևն ու ամերիկացի սենատորը ընդգծել են նաև «Թրամփի ուղու» (TRIPP) կարևորությունը՝ «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների տեսանկյունից»։

​
XS
SM
MD
LG