Իլհամ Ալիևն ընդունել է ամերիկացի կոնգրեսական Աբրահամ Համադեին, ով հեղինակել է Ադրբեջանի դեմ 90-ականներին սահմանված 907-րդ բանաձևի պատժամիջոցները չեղարկելու օրինագիծը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը շեշտել է, որ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Կողմերը քննարկել են «TRIPP միջանցքի ստեղծման հնարավորությունները՝ տարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության զարգացման տեսանկյունից»։