«Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի»,- Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս առումով ես ցանկանում եմ ընդգծել Վրաստանի դերակատարությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության տեսանկյունից կարևոր է նաև առևտրի ոլորտը։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը իրականացվում է Վրաստանի տարածքով։ Եվ ես ցանկանում եմ դրա համար շնորհակալություն հայտնել վրացական կողմին»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։