Մատչելիության հղումներ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դիվանագետները այցելել են «Մարգարա» անցակետ

ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցած Շրջայցի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը:

Հայկականի կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, բայց սահմանի այն կողմում իրենց Ալիջանի անցակետը բացել դեռ չեն շտապում: Իսկ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների առջև «ամենասեղմ ժամկետներում» բացելու պայմանավորվածությունը Երևանն ու Անկարան ձեռք էին բերել դեռ 2022 թվականին՝ չորս տարի առաջ:։

Մայիսի կեսերին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հայ - թուրքական երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է լինել ամբողջական կարգավորում, ընդ որում՝ լուրջ տնտեսական ձեռքբերումներով:

Հայ - թուրքական սահմանը փակ է 1990-ականների սկզբից: Մայիսի սկզբին Երևան ժամանած թուրք բանագնաց Սերդար Քըլըչը հրաժարվել էր ասել, թե Անկարան երբ է նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը:


XS
SM
MD
LG