Առնվազն 400 մարդ է զոհվել, 250-ը՝ վիրավորվել Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին Պակիստանի ավիահարվածի հետևանքով, հայտնել է «Թալիբանը»: Իսլամաբադը հերքել է այս հայտարարությունը՝ ասելով, որ փաստերը խեղաթյուրված են՝ հարվածն ուղղված էր ռազմական օբյեկտներին և «ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին»:
«Թալիբանի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ավիահարվածը հասցվել է երկուշաբթի երեկոյան: Կենտրոնը 2000 հիվանդի համար էր հատկացված: Նրա խոսքով՝ հիվանդանոցի մեծ մասը ավերված է, զոհերի թիվը հնարավոր է՝ աճի:
Փրկարարական թիմերը դեպքի վայրում են:
Երկու երկրների միջև էսկալացիան տեղի է ունենում տարածաշրջանում աճող անկայունության ֆոնին: