Մատչելիության հղումներ

Աֆղանստանն ազատ արձակեց ամիսներ առաջ ձերբակալված բրիտանացի տարեց զույգին


Աֆղանստանի թալիբների կառավարությունն ազատ արձակեց ութ ամիս առաջ ձերբակալված բրիտանացի տարեց զույգին։
80-ամյա Փիթեր Ռեյնոլդսը և նրա 76-ամյա կինը՝ Բարբարան, ձերբակալվել էին փետրվարին։

Վերջերս հաղորդվել էր նրանց առողջական վիճակի վատթարացման մասին։ Ըստ արևմտյան մամուլի՝ բրիտանացի զույգի ազատ արձակումը հնարավոր է դարձել Կատարի միջնորդության շնորհիվ։

Փիթեր և Բարբարա Ռեյնոլդսը ամուսնացել են Քաբուլում 1970 թվականին և գրեթե 20 տարի ապրել են Աֆղանստանում՝ աշխատելով կրթական ծրագրերում։ Նրանց ձերբակալման պատճառների մասին թալիբները չէին հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG