Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի վնասված արտաքին էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման մեկնարկի մասին։
Ուկրաինական խոշորագույն էներգետիկ կառույցը վերջին մի քանի շաբաթներին աշխատում էր դիզելային գեներատորներով, ՄԱԿ-ի միջուկային գերատեսչության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ աշխատանքների մեկնարկը հնարավոր է դարձել տեղական հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերման շնորհիվ։
Ռուսաստանի կողմից նշանակված կայանի ղեկավարությունը հաստատել է վերանորոգումը՝ նշելով, որ դրանք հնարավոր են դարձել ԱԷՄԳ-ի և ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի միջև «սերտ համագործակցության» շնորհիվ։
Ռուսական ուժերը Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գրավել են Ուկրաինա ներխուժման առաջին շաբաթներին։ Կայանը ներկայումս էլեկտրաէներգիա չի արտադրում և ամբողջությամբ կախված է արտաքին սնուցումից։ Սակայն այն պետք է պահպահի իր վեց անջատված ռեակտորների, ինչպես նաև օգտագործված միջուկային վառելիքի սառեցումը աղետալի հետևանքներից խուսափելու համար։