Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Չեխիան համատեղ ռազմական արտադրության նախագծեր են քննարկում

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ, արխիվ

Ադրբեջան այցելած Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Չեխիայից գնում են ռազմական նշանակության բազմաթիվ արտադրանքներ, և այս փուլում ընթանում են բանակցություններ կոնկրետ նախագծերի շուրջ, որոնք կապված են համատեղ արտադրության հետ։

«Քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության միջոցով, մեր համագործակցությունը ապագայում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չեխիան է, որը մեծ փորձ ունի այս ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունի», - APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Իր հերթին, Բաբիշն ասել է, որ Չեխիայի ազգային էներգետիկ օպերատորը նույնպես մտադիր է բնական գազ գնել Ադրբեջանից։



XS
SM
MD
LG