Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով

«Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ նման այց նախատեսված չէ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվա գրաֆիկում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցած հոկտեմբերին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ Երևանն ակնկալում երկու երկրների ղեկավարների մասնակցությունը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չէր համարել Իլհամ Ալիևի այցը Երևան:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացվելու է 2026 թվականի մայիսի 4-ին:

XS
SM
MD
LG