Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բացում է ցամաքային սահմանը Վրաստանի հետ

Վրաստան-Ադրբեջան սահման, Գարդաբանի շրջան, 29 փետրվարի 2020թ.
Վրաստան-Ադրբեջան սահման, Գարդաբանի շրջան, 29 փետրվարի 2020թ.

Ադրբեջանը մասնակիորեն բացում է 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի ժամանակ փակված ցամաքային սահմանները։

Խոսքը պետական սահմանի վրացական հատվածի մասին է։

Երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության մասնակի վերաբացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։

Կողմերը պայմանավորվել են մայիսի 26-ից վերականգնել մարդատար երկաթուղային փոխադրումները Բաքվի և Թբիլիսիի միջև։

Ադրբեջանն իր բոլոր սահմանային անցակետերը փակել էր 2020-ի գարնանը՝ պատճառաբանելով դա կարանտինային միջոցառումներով։

Չնայած համավարակի ավարտին՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր փակ պահել երկրի ցամաքային սահմանները։ 2022 թվականից ի վեր կարանտինը Ադրբեջանում երկարաձգվել էր 16 անգամ։


XS
SM
MD
LG