«Արմենպրես» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-22-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել: Այդ ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինն ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Նրանց հետ հանդիպել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: