Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Իրանը զուգահեռ զորավարժություններ կանցկացնեն


Զորավարժություններ Իրանում, արխիվային լուսանկար
Զորավարժություններ Իրանում, արխիվային լուսանկար

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը զուգահեռ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է Turan գործակալությունը։

Այսօր մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները։ Իսկ իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, միաժամանակ իրանական բանակը մարտավարական վարժանքներ կանցկացնի իր տարածքում։

«Երկու երկրներում անցկացվող զորավարժություններում առաջադրանքները կիրականացվեն համակարգված՝ ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր դիվերսիոն հարձակումներից պաշտպանելու համար», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG