Մատչելիության հղումներ

Ադրբեջանը այս տարի ավելի շատ գումար կտա բանակին ու իրավապահ մարմիններին


Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան

Ադրբեջանի կառավարությունն այս տարվա բյուջեում բանակի, դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության համար ավելի շատ գումար է հատկացրել, քան նախորդ 2025-ին, հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ֆինանսների նախարարությանը։

Ըստ այդմ, այս տարի այդ ոլորտներին կտրամադրվի ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը, ինչը 4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Գումարի առյուծի բաժինն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, որոնք այս տարի կստանան մոտ 9 միլիարդ մանաթ, մինչդեռ դատական համակարգի, իրավապահ մարմինների և դատախազության պահպանմանը կտրամադրվի դրանից երեք անգամ քիչ՝ մոտ 3 միլիարդ մանաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG