Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին: Փաշինյանը, սակայն, չասաց՝ արդյոք դա այն ժամանակահատվածն է, երբ, ըստ իր հաշվարկների, փոխված կլինի Հայաստանի Սահմանադրությունը:
«Պետք է Ադրբեջանի հետ շարունակական աշխատենք»,- նշեց Փաշինյանը:
2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Սպիտակ տանը նախաստորագրեցին հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրված փաստաթուղթը կողմերը պատմական որակեցին, իսկ դրանից հետո հայտարարում էին, թե երկու երբեմնի թշնամիների միջև խաղաղությունը փաստացի հաստատված է:
Ադրբեջանը, սակայն, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից հեռացված չէ հղումը Անկախության հռչակագրին: Բաքուն 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում տարածքային պահանջ է տեսնում, քանի որ դրանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը: