Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով ժամանել է Կիև։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Բայրամովի այցը նպաստում է Բաքվի և Կիևի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի աջակցությունը՝ մասնավորաբար Ուկրաինայի էներգետիկ դիմադրողականության ամրապնդման և կարևոր ենթակառույցների վերականգնման հարցերում», - նշել է Սիբիգան։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ պաշտոնական Կիևի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ մնում է անփոփոխ։ «Ուկրաինան հակված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը», - ասել է Սիբիգան։


XS
SM
MD
LG