Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ զինծառայողի մահվան դեպքով հետաքննություն է ընթանում։
Ըստ երկրի Գլխավոր դատախազության՝ շարքային Շիրխան Գուլիևի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, թե ինչ հոդվածներով, չի նշվում։
Ադրբեջանի դատախազությունը միայն հայտնում է, որ մի շարք փորձաքննություններ են անցկացվել, վկաներ են հարցաքննվել։