Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները


Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ
Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ

Բաքվում երրորդ օրն է շարունակվում են «Կովկասյան արծիվ 2024» թուրք-ադրբեջանա-վրացական համատեղ զորավարժությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ ջոկատնները «հաջողությամբ կատարում են իր առջև դրված խնդիրները, մասնավորապես, պայմանական հակառակորդի կարևոր ռազմական թիրախները գրոհելու նպատակով մասնակիցները շահավետ դիրքեր գրավելու առաջադրանքներ են կատարում»։

Զորախաղերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսի 4-ին Ադրբեջանի տարածքում գտնվող զորավարժարաններից մեկում, որի գտնվելու վայրն ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։

Զոավարժությունների բացմանը ներկա է եղել Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար գեներալ-մայոր Ակիք Փիրվերդիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG