Աբխազիայի և Ռուսաստանի սահմանը ժամանակավորապես փակվել է՝ Սոչիում անօդաչու թռչող սարքերի վտանգի պատճառով:
«Քաղաքացիների և ավտոտրանսպորտի անցումը Պսոու անցակետով ժամանակավորապես դադարեցվել է՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով», լրագրողներին հայտնել է Հանրապետության Պետական անվտանգության ծառայության սահմանապահ ջոկատի ղեկավար Ռուսթամ Լատիպովը։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և Պետական անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։
Այսօր ավելի վաղ Մոսկվայի բոլոր օդանավակայաններն էին ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությանը հայտնել էր, որ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են։
Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին է հայտնել, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակում։