Մատչելիության հղումներ

Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել


Թուրքիայում ռազմական օդանավ, արխիվային լուսանկար
Թուրքիայում ռազմական օդանավ, արխիվային լուսանկար

Թուրքիայի կենտրոնական շրջաններում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռ է վթարվել, հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, SF 260D մակնիշի ուսումնական ռազմական օդանավը օդ է բարձրացել Կայսերի քաղաքում գտնվող 12-րդ ավիաբազայից, սակայն թռիչքի մեկնարկից րոպեներ անց կործանվել է։

«Ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են, վթարի պատճառներն այս պահին հայտնի չեն», - տեղեկացնում է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG