Մատչելիության հղումներ

Վրաստանին զայրացրել են Լավրովի այցերը Հարավային Օսիա եւ Աբխազիա


Վրաստանին զայրացրել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորի այցերը Հարավային Օսիա եւ Աբխազիա:

«Այդ եւ որոշ այլ քայլեր նշանակում են Ռուսաստանի նախընտրած օկուպացիայի եւ անեքսիայի քաղաքականության շարունակում», - այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Նինո Քալանդաձեն եւ «ցինիզմի գագաթնակետ» անվանել Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Սուխումի եւ Ցխինվալի կատարած այդ այցերը նպաստում են այդ տարածքների բնակչության անվտանգության ամրապնդմանը եւ պաշտպանությանը վրացական ագրեսիայից»:

«Վզգլյադ» օրաթերթի փոխանցմամբ` Լավրովի այցերի մասին ավելի կոշտ է խոսել Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերի հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան, ով ասել է, թե «Ռուսաստանը բոլշեւիկյան կեցվածք է ընդունել, սակայն այցերի ընթացքում կնքված փաստաթղթերն իրավական ուժ չեն ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG