Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը Վիեննայում մասնակցել է հայ ուսանողների պիկետին


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ապրիլի 23-24-ը գտնվել է Ավստրիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Աշոտյանը Ավստրիայի հայ համայնքի հետ մասնակցել է Քրիստոսի Սուրբ Հարության տոնի արարողություններին եւ Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մասնավորապես, նախարարը Վիեննայում սովորող հայ ուսանողների հետ մասնակցել է Վիեննայի Սուրբ Ստեֆանի տաճարի մոտ կազմակերպված` Հայոց մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված բողոքի պիկետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG