Մատչելիության հղումներ

Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել


Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:

Այս մասին Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Արգենտինայի խորհրդարանի վերին պալատի հայտարարության մեջ ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձեւերն ու անհանդուրժողականության եւ ցեղասպանության ժխտմանն ուղված բոլոր դրսեւորումները եւ իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG