Մատչելիության հղումներ

«Հոգեբանական վերնիսաժ»` ԵՊՀ-ում


ԵՊՀ-ի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանները արդեն երկրորդ անգամ կազմակերպեցին հոգեբանների կատարած աշխատանքի եւ առաջարկած ծառայությունների ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին հոգեբանության տարբեր ոլորտներ՝ PR գործունեություն, կարիերայի աճի հոգեբանական կառուցում, հոգեկան առողջություն եւ այլն:

Զարգացման հոգեբանության տաղավարում ներկայացված էին մանկատներում, հիվանդանոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Կառավարման հոգեբանության բաժինը ներկայացնող ուսանողները նյութը պատրաստել էին դասախոսներ օգնությամբ` հիմնականում հիմնվելով արտալսարանային աշխատանքների վրա:

«Հոգեբանական վերնիսաժ»-ը հնարավորություն է ընձեռում ուսանողներին աշխատանք գտնել եւ համագործակցել միմյանց հետ:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG